ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է առանց հրատապ անհրաժեշտության զերծ մնալ Իրան այցելելուց

Armenpress 21:44, 22 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանն ուշիուշով հետևում է նոր տիպի կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։«Մեր տարածաշրջանում իրադրության համալիր գնահատման առումով սերտորեն համագործակցում ենք Իրանի և Վրաստանի մեր գործընկերների հետ՝ տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև անհրաժեշտ քայլերի և հնարավոր սցենարների դիտարկման ուղղությամբ: Ձեռնարկվող քայլերի մասին կտեղեկացնենք հավելյալ:Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության զերծ մնալ Իրան այցելելուց, իսկ ներկայումս Իրանում գտնվող մեր քաղաքացիներին՝ կապ հաստատել ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հետ.Հեռ. ՝ +98(21)66704833 // +98(21)66760509,բջջային հեռ. ՝ +989121051639Էլ. փոստ` armiranembassy@mfa.am»,-նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Իրանի առողջապահության նախարարության՝ փետրվարի 22-ի տվյալներով վարակվածների թիվը երկրում 28 է, մահվան ելքով դեպքերը՝ հինգը։  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am