Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանում կորոնավիրուսից մահվան նոր դեպք է գրանցվել. կա 28 վարակված

Իրանում կորոնավիրուսից մահվան նոր դեպք է գրանցվել. կա 28 վարակված

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսով պայմանավորված մահվան 5-րդ դեպքն է գրանցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ԻՌՆԱ» գործակալությունը:

Իրանի առողջապահության նախարարության տվյալներով, բժշկական հաստատություններ է դիմել 800 քաղաքացի: Նրանք այժմ գտնվում են մասնագետների ուշադրության կենտրոնում: Կորոնավիրսուսով վարակվածների թիվը 28 է:

ՀՀ առողջապահության նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հետևում է կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում, այդ թվում հարևան Իրանում: «Տեղյակ ենք նաև Իրանից դեպի մեր երկիր ուղևորահոսքի առանձնահատկություններին` ներառյալ մոտ ժամանակներս սպասվող Նովրուզը: Որպես հավելյալ հակահամաճարակային միջոցառումներ` ուժեղացվել են Մեղրիի սահմանային անցակետով անցնող, ինչպես նաև Իրանից Հայաստան օդանավով ժամանող ուղևորների հսկողությունը: Կասկածելի բոլոր դեպքերում կատարվում է նաև հսկողություն Հայաստանի ամբողջ տարածքում»,-նշել էր Արսեն Թորոսյանը: Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում վերահսկողական աշխատանքներ իրականացնող աշխատակիցների թիվը համալրվել է։ Վերջին օրերին եւս 2 աշխատող է գործուղվել՝ այս անցակետով երկիր մուտք գործողների հանդեպ զննումներն ու հարցումներն առավել մեծ թիմով իրականացնելու նպատակով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]