Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նոր ռազմավարությունը միտված է ոստիկանության աշխատանքների բարեփոխմանը. ոստիկանապետի տեղակալ

Նոր ռազմավարությունը միտված է ոստիկանության աշխատանքների բարեփոխմանը. 
ոստիկանապետի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը մշտապես ողջունել է բարեփոխումների ցանկացած ծրագիր: ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունն ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը չի կրում ձևական բնույթ, այն միտված է ոստիկանության աշխատանքների բարեփոխմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 22-ին «Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց Ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը:

«Ոստիկանությունն իր ողջ պատմության ընթացքում ենթարկվել է բարեփոխումների: Հիշում ենք, որ անցյալում ունեցել ենք  ներքին գործերի նախարարություն, որից հետո բարեփոխումների արդյունքում ունեցանք ոստիկանություն: Ոստիկանությունը միշտ ողջունել է յուրաքանչյուր բարեփոխումների ծրագիր: Կառույցն զգում է Հայաստանի Հանրապետության ղեկավարության կողմից ուշադրությունը և դրա արդյունքն է, որ ունենք բարեփոխումների նոր ծրագիր: Այդ ծրագիրը չի կրում ձևական բնույթ այլ միտված է ոստիկանության  աշխատանքների բարեփոխմանը: Ուրախ եմ, որ այս աշխատանքներին ներգրավված է և Արդարադատության նախարարությունը,և դատախազությունը, և քննչական կոմիտեն: Քննարկումները ընթանում են գործնական և կառուցողական մթնոլորտում»,- եզրափակեց Եսայանը:

Արդարադատության նախարարությունը փետրվարի 10-ին լայն քննարկման է ներկայացրել  ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարություն և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագիրը, որով առաջարկում է ոստիկանությունը վերափոխել ներքին գործերի նախարարության, ստեղծել պարեկային ծառայություն և օպերատիվ կառավարման կենտրոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am