Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ և Եգիպտոսի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

ՀՀ և Եգիպտոսի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են 
անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փետրվարի 20-ին Կահիրեում կայացել են քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը, եգիպտականը` ԵԱՀ ԱԳ նախարարի եվրոպական հարցերով օգնական Բադր Աբդել Աաթին (Badr Abdel Aati):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է հայ-եգիպտական երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես առևտրատնտեսական, կրթական, զբոսաշրջության, տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ակտիվացման վերաբերյալ: «Զրուցակիցներն ընդգծեցին ԵԱՏՄ-ԵԱՀ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքման կարևորությունը։

Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին Հայաստանի և Եգիպտոսի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի առկայությունը։ Անդրադարձ կատարվեց Կահիրեում կայանալիք հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի կազմակերպմանը վերաբերող նախապատրաստական աշխատանքներին։

Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին, հատկապես ուշադրություն դարձվեց Արևելյան Միջերկրականի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Քննարկվեց նաև միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացումը:

Այցի ընթացքում ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նաև ԵԱՀ Ներգաղթի և արտերկրում բնակվող եգիպտացիների հարցերով նախարարի, ԵԱՀ Միջազգային համագործակցության նախարարության ներկայացուցչի, ինչպես նաև հայ համայնքի հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am