Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Կառավարությունը լուծարում է «Հայկական միրգ» ընկերությունը

Կառավարությունը լուծարում է «Հայկական միրգ» ընկերությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերությունը, որն ունի 100 տոկոս պետական բաժնեմաս, լուծարվում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում: 

«Հայկական միրգ» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականի նոյեմբերի 3-ին ՀՀ կառավարության որոշմամբ: Ընկերությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) միջեւ ստորագրված ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում՝ իրականացնելու Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրի «Աջակցություն պտղի եւ ընկուզենու արտադրության հատվածին» ենթաբաղադրիչը:

2016 թվականից ծրագիրը ավարտված է, ընկերությունը որևէ գործունեություն չի իրականացնում ու եկամտի աղբյուր չունի, աշխատակազմը ազատված է աշխատանքից, բացառությամբ տնօրենի եւ հաշվապահի:

«Ընկերության 132 136 հատ բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է, որոնց կառավարման լիազորությունը վերապահված է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Կանոնադրական կապիտալը կազմում է 660.7 մլն դրամ: 2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմված հաշվապահական հաշվեկշռի համաձայն ակտիվները կազմում են 81.2 մլն դրամ, ինչը հանդիսանում է հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքը: Կուտակված վնասը կազմում է 591.1 մլն դրամ, պարտավորությունները՝ 11.6 մլն դրամ, որից 7.2 մլն դրամը աշխատավարձի գծով:

Ընկերության վնասը հիմնականում գոյանում է աշխատավարձի եւ պետական բյուջեի հանդեպ հաշվարկվող համապատասխան հարկային պարտավորություններից: Ընկերության հետագա գոյությունը հանգեցնում է միայն պարտավորությունների գումարների առաջացման եւ վնասի կուտակման, ուստի առաջարկվում է այն լուծարել»,- ասված է որոշման հիմնավորման մեջ:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am