Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Չինաստանում նոր տիպի թոքաբորբով հիվանդների թիվը գերազանցել է 74,5 հազարը

Չինաստանում նոր տիպի թոքաբորբով հիվանդների թիվը գերազանցել է 74,5 հազարը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում փետրվարի 20-ի տեղական ժամանակով 00:00-ին (Երեւանի ժամանակով փետրվարի 19-ի 20:00-ի) դրությամբ Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել Է 74 հազար 576, մահացու ելք Է արձանագրվել 2 118 դեպքում, հայտնել Է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անցած 24 ժամվա ընթացքում երկրում վարակվածների թիվն ավելացել Է 394-ով, մահացու դեպքերինը՝ 114-ով: Նրանցից հիվանդության Էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել Է 108 մարդ:

Երկրի հիվանդանոցներում ներկայում բուժընթաց Է անցնում 56,3 հազար մարդ, ավելի քան 11,86 հազար հիվանդի վիճակը գնահատվում Է՝ ծանր: Միեւնույն ժամանակ, ավելի քան 16 հազար մարդ ապաքինվել Է եւ դուրս գրվել բուժհիմնարկներից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am