Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԳՇ պետը հաստատեց՝ Զինված ուժերում կադրային փոփոխություններ կլինեն

ԳՇ պետը հաստատեց՝ Զինված ուժերում կադրային փոփոխություններ կլինեն

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերում կադրային փոփոխություններ կլինեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 18-ին խորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով բանակում վերջին շրջանում տեղի ունեցած մտահոգիչ դեպքերից հետո ԶՈՒ-ում սպասվող փոփոխությունների մասին լուրերին:

«Կադրային փոփոխություններ կլինեն, որոնց պաշտոնական հրամանագրերը կհրապարակվեն»,- ասաց Դավթյանը:

Փետրվարի 18-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը Ազգային ժողով էր հրավիրվել բանակում վերջին շրջանում տեղի ունեցած մտահոգիչ դեպքերի քննարկման համար: Քննարկումը կազմակերպել էին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 18-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է բանակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ կառավարությունում կայացած քննարկմանը: «Կայացվեցին մի շարք կարևոր, այդ թվում կադրային որոշումներ: Այս ֆոնին հարկ եմ համարում ընդգծել, որ 2019 թվականին բանակում արձանագրված մահվան դեպքերի պատմական մինիմում ենք ունեցել: Եվ մեր խնդիրն է այս դինամիկան պահպանել: Սրա համար, սակայն, կարևոր եմ համարում բանակի շուրջ նյարդային մթնոլորտի բացառումը: Չկա բանակ-հասարակություն բաժանում: Մենք մեկ մարմին ենք, մեկ ընտանիք, մեկ օրգանիզմ: Եվ մենք կհաղթենք: Փա՛ռք Հայոց փառապանծ բանակին»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am