Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս

Հայ հրուշակագործները Գերմանիայում միջազգային մրցույթում արժանացել են 6 մեդալի

Հայ հրուշակագործները Գերմանիայում միջազգային մրցույթում արժանացել են 6 մեդալի

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Շտուտգարդ քաղաքում փետրվարի 15-19-ն անցկացվող միջազգային «Intergastra»  մրցույթի շրջանակում կայացած խոհարարության օլիմպիադայում հայ հրուշակագործներն արժանացել են վեց մեդալի: Մեկ տաղավարում ներկայացված են հրուշակագործներ Իսկուհի Համբարձումյանի, Մարինե Խալաթյանի, Կարինե Հարությունյանի, Սեդա Մազմանյանի, Մելանյա Սիմոնյանի աշխատանքները: Ընդհանուր թվով ցուցադրված է 7 աշխատանք: Ինչպես Գերմանիայից «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Իսկուհի Համբարձումյանը, արդեն արժանացել են 2 ոսկե, մեկ արծաթե և 3 բրոնզե մեդալների:

«Շատ հետաքրքիր աշխատանքներ ենք ներկայացրել շաքարային ծաղիկներից: Մեր աշխատանքները հենց սկզբից ուշադրության արժանացան և ստացան իրենց գնահատականը, ինչի համար շատ ուրախ ենք: Մեր աշխատանքների վերաբերյալ դրական խոսքերի պակաս չի զգացվում»,-ասաց Իսկուհի Համբարձումյանը:

Մրցույթը դեռ շարունակվում է և կտևի մինչև փետրվարի 19-ը:

«Intergastra» միջազգային մրցույթին մասնակցում են հյուրանոցային, ռեստորանային, հրուշակագործության ոլորտի ընկերություններ, մասնագետներ: Այն լավ հարթակ է նոր կապեր հաստատելու, գործընկերներ գտնելու համար:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ