Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիան 1,6 մլրդ դոլար արժողությամբ գերհամակարգիչ կստեղծի եղանակի կանխատեսման համար

Մեծ Բրիտանիան 1,6 մլրդ դոլար արժողությամբ գերհամակարգիչ կստեղծի եղանակի կանխատեսման համար
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը կստեղծի գերհամակարգիչ՝ 1,2 միլիարդ ֆունտ (1,6 միլիարդ դոլար) արժողությամբ, որը թույլ կտա բարձրացնել եղանակի կանխատեսման ճշգրտությունը: Այդ մասին հայտնել Է Մեծ Բրիտանիայի բիզնեսի գործերի, Էներգետիկայի եւ արդունաբերական ռազմավարության նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ մենք կկարողանանք ավելի ստույգ եւ ժամանակին կանխատեսել եղանակը, ինչը շատ կարեւոր Է կլիմայական փոփոխությունների շրջանում»,- մեկնաբանել Է Մեծ Բրիտանիայի Օդերեւութաբանական ծառայության գործադիր տնօրեն Փեննի Էնդերսբին: Սպասվում Է, որ գերհամակարգիչը պատրաստ կլինի 2022 թվականին: Մասնագետները հուսով են, որ այն կօգնի նվազեցնել վնասը, որը փոթորիկներն ու հեղեղումները հասցնում են կենսականորեն կարեւոր ենթակառուցվածքին:
Financial Times թերթի տեղեկատվության համաձայն՝ գերհամակարգչի ստեղծումը գլոբալ տաքացման դեմ պայքարի՝ Բրիտանիայի իշխանությունների պլանի բաղկացուցիչ մասն Է:
Մեծ Բրիտանիայում մասնագիտացված հզոր հաշվողական մեքենայի ստեղծման վերաբերյալ հայտարարությունը հնչել Է երկրում մոլեգնած «Դեննիս» փոթորկի ֆոնին: Զանգվածային լրատվամիջոցները հայտնում են, որ այժմ դրա պատճառով զոհվել Է մեկ մարդ: Երկրում չեղարկվել են հարյուրավոր ավիաչվերթներ, մասնակիորեն դադարեցված Է երկաթուղային հաղորդակցությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am