Հասարակական

Մեկ օրում անչափահասների հարցաքննության առավելագույն ժամկետը կրճատվեց

1 րոպեի ընթերցում

Մեկ օրում անչափահասների հարցաքննության առավելագույն ժամկետը կրճատվեց

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի և Սոնա Ղազարյանի կողմից ներկայացված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը օրենքի նախագիծը, որով առաջարկում են բարձրացնել երեխաների իրավունքների պաշտպանվածության մակարդակը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագծով առաջարկվում է բարձրացնել անչափահասների իրավունքների պաշտպանվածության մակարդակը քրեական վարույթում և քրեական արդարադատության շրջանակում: Առաջարկվում է արգելել անչափահասների ներկայացուցիչ լինել այն անձանց, որոնք հանդիսանում են քրեական գործով դատավարության մասնակից: Առաջարկվում է անչափահասների մեկ օրվա հարցաքննության առավելագույն ժամկետը 6 ժամից նվազեցնել մինչև 4 ժամ:

Պատգամավորները նախագծով առաջարկում են նաև հարցաքննության մասնակից դարձնել հոգեբանին՝ միաժամանակ նրան իրավունք տալով անմիջականորեն անչափահասներին հարցեր տալ, որոնք պետք է արտացոլվեն քննչական գործողության արձանագրության մեջ: Օրինագիծը քվեարկությամբ ստացավ 102 կողմ ձայնով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում