Հասարակական

Կառավարությունն ու պատգամավորները փոփոխություններ են առաջարկում «Ներման մասին» օրենքում

2 րոպեի ընթերցում

Կառավարությունն ու պատգամավորները փոփոխություններ են առաջարկում «Ներման մասին» օրենքում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Ներման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի կողմից:

Նախագծով սահմանվել են ներման խնդրագիրը չքննարկելու և այն վերադարձնելու դեպքերը, ամրագրվել է տուժողների և նրանց իրավահաջորդների իրավունքների պաշտպանության մեխանիզմ: Նախատեսվել են ներման խնդրագրի քննարկմանն առնչվող տեղեկությունների գաղտնիությունն ապահովելու կարգավորումներ, ինչպես նաև որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված և ցմահ ազատազրկման դատապարտվածների համար ներում շնորհելու ավելի վաղ ընթացակարգ: Կարգավորվել է ներման խնդրագրերը մերժելու դեպքում բացառիկ հանգամանքներով ներման նոր խնդրագրեր ներկայացնելու հետ կապված հարաբերությունները: Ներում շնորհելու գործընթացի թափանցիկության ապահովման նպատակով նախատեսվել է ներման խնդրագրերի մասին քաղվածքների հրապարակման պահանջ:

«Ներման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում