Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վաչագան Ղազարյանի կողմից ենթադրյալ շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է

Վաչագան Ղազարյանի կողմից ենթադրյալ շորթում կատարելու դեպքի առթիվ 
հարուցված քրեական գործը կարճվել է

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Յանս» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանի կողմից գլխավոր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանից ենթադրյալ շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Վ. Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը:

Ավելի վաղ, «Յանս» ռեստորանի նախկին հաշվապահը պնդել էր, որ «Յանս»-ի սեփականատեր, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանն իրենից 40 միլիոն դրամ է շորթել: Սուսաննա Արիստակեսյանի հաղորդման հիման վրա հարուցվել էր քրեական գործ:

Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի նկատմամբ կա ևս մեկ  հարուցված քրեական գործ` նախնական համաձայնությամբ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման)՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ:

Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ քննիչի կողմից որոշում է կայացվել Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցակազմի բացակայության հիմքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]