Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Վարչապետը զինծառայողների մահվան դեպքերի առնչությամբ զրուցել է Դավիթ Տոնոյանի ու ԳՇ պետի հետ

Վարչապետը զինծառայողների մահվան դեպքերի առնչությամբ զրուցել է Դավիթ 
Տոնոյանի ու ԳՇ պետի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի առնչությամբ մանրամասն զրույց է ունեցել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

«Այսօր մանրամասն զրույց ենք ունեցել և՛ Պաշտպանության նախարարի, և՛ Գլխավոր շտաբի պետի հետ: Իհարկե, ցանկացած դեպք շատ մեծ խնդիր է բոլորիս համար: Վարտիքի փոխելու խնդիր էինք դրել մեր առաջ, դրանք փոխեցինք, լվացքի մեքենաներով ապահովեցինք Զինված ուժերը, հետո պարզվեց, որ մեր զինվորների արժանապատվության համար խնդիր է, երբ իրենց վարտիքը լվացքի մեքենայի մեջ հայտնվի մեկ ուրիշի վարտիքի հետ: Այսօրվա իմ քննարկման հիմնական խնդիրն այն էր, որ մինչև գենետիկ մակարդակում պետք է բանակում առկա խնդիրն ախտորոշենք: Իմ համոզմունքն այն է, որ սա քրեական ենթամշակույթի արտահայտման ձևերից է»,- ասաց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am