Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Ապրիլ

Փաշինյանը բացառում է պետության կողմից որևէ կոռուպցիոն երևույթի նկատմամբ աչք փակելը

Փաշինյանը բացառում է պետության կողմից որևէ կոռուպցիոն երևույթի նկատմամբ աչք 
փակելը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ կառավարությունը որևէ կոռուպցիոն երևույթի, գործարքի նկատմամբ ոչ մի դեպքում աչք չի փակի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին:

Սիմոնյանը նշեց, որ ՀՀ տարածք ներմուծված սննդի փորձարկումները պատվիրակված են 4 լաբորատորիաների, սակայն նա նկատել է, որ դրանցից մեկն ունի պատվերների գերակշիռ մեծամասնությունը: Պատգամավորի խոսքով՝ իրեն հասած տեղեկությամբ՝ այդ անհամամասնությունը ձևավորվել է որոշակի անձնական կապերի արդյունքում:

«Եթե անձնական կապեր լինեն, ես խոստանում եմ, որ այդ կապերի հեղինակները, այդպես գործողները խստորեն կպատժվեն»,-ասաց վարչապետն ու հորդորեց այդ տվյալները միանգամից ուղարկել իրավապահ մարմիններին:

Վարչապետը նկատեց՝ երկար տարիների խոսվում էր, որ սննդի անվտանգության այդ լաբորատորիան մենաշնորհ ունի, իրենք քննադատությանը ականջալուր լինելով ազատականացրել են ոլորտը: «Հընթացս, եթե կպարզվեն, որ շահագրգիռ պաշտոնյաներ կան, ես խոստանում եմ, որ այդ մարդիկ ամենախիստ ձևով կպատժվեն»,-ասաց նա ու հիշեցրեց, որ մի քանի ոլորտներում երկար տարիների քննադատություններից հետո ազատականացում են արել:

«Իմ հավաստիացումը, ինչպես բազմաթիվ այլ դեպքերում այն է, որ բացառվում է , որ որևէ տեղում որևէ կոռուպցիոն երևույթի նկատմամբ աչք փակենք կամ կիսատ ուշադրության վերաբերվենք,-ասաց վարչապետն ու հանձնարարեց, որ սննդի անվտանգության տեսչական մարմինը պատգամավորին գրավոր պատասխանի: 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ