Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արթուր Ալեքսանյանը կպայքարի Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար

Արթուր Ալեքսանյանը կպայքարի Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության  60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Թուրքիան ներկայացնող Կերեմ Կամալի:

82 կգ քաշում Ռուբեն Ղարիբյանը քառորդ եզրափակիչում  5:3 հաշվով զիջեց Իտալիան ներկայացնող Չիրո Ռոսոյին:

97 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Արթուր Ալեքսանյանը մրցեց Ֆինլանդիայից Մատի Էլիաս Կուոսմանենի հետ: Ալեքսանյանը հաղթանակ տոնեց 8:1 հաշվով: Հայ ըմբիշը կմրցի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար:

Ավելի վաղ` պայքարից դուրս էր մնացել 72 կգ քաշային Մալխաս Ամոյանն, ով մեկնարկային գոտեմարտում էր տանուլ տվել:

Եվրոպայի այս առաջնությունը վարկանիշային չէ Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]