Հասարակական

Դատախազությունը Էդմոն Մարուքյանին առերևույթ սպառնալու հարցով հաղորդումը ուղարկել է ոստիկանություն

1 րոպեի ընթերցում

Դատախազությունը Էդմոն Մարուքյանին առերևույթ սպառնալու հարցով հաղորդումը ուղարկել է ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հասցեին առերևույթ հնչածսպառնալիքների հարցով գրությունը Գլխավոր դատախազությունն ուղարկել է ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Գրությանն ընթացք է տրվելու Քրեական դատավարության օրենսգրքի 180 (հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում) և 181 (հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը` 1) քրեական գործ հարուցելու մասին,2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին) հոդվածի հատկանիշներով:

Փետրվարի 11-ին լրագրողների հետ զրուցում Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ անհայտ անձանց կողմից սպառնալիքներ է ստանում և դրանց վերաբերյալ հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում