Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Շենքեր, այգիներ, կարևոր տարածքներ. Լոռու մարզպետն անդրադարձել է ապօրինի սեփականաշնորհումներին

Շենքեր, այգիներ, կարևոր տարածքներ. Լոռու մարզպետն անդրադարձել է ապօրինի 
սեփականաշնորհումներին

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզպետն անձնական ուշադրության կենտրոնում է պահում ապօրինի սեփականաշնորհումների հարցը:

 «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ դեպքերը բազմաթիվ են:

«Երբ  տեսնում ենք, որ իրավախախտումներ կարող են լինել, կատարում ենք հարցումներ տարբեր գերատեսչություններ, խնդրի առկայության մասով վստահ լինելու դեպքում գործերը փոխանցում ենք իրավապահ մարմիններին: Արդեն այնտեղ են գնահատվում հասցված վնասը և այլ հարցեր: Այս պահին կոնկրետ թվեր չեմ կարող ասել, սակայն ապօրինի սեփականաշնորհումները բավական մեծ ծավալի են եղել: Խոսքը վերաբերում է մանկապարտեզների շենքերին, շինություններին, այգիներին, համայնքային կարևորության տարածքներին: Ցավոք, այդ պրոցեսը դեռ կշարունակվի, նոր բացահայտումներ կլինեն»,-ասաց Լոռու մարզպետը:

Վերջին ահազանգերից Անդրեյ Ղուկասյանն առանձնացրեց այն, որ Վանաձորում 3-4 հարկանի շինությունն օտարվել էր 2 մլն դրամով, այնինչ կադաստրային արժեքը 71 մլն դրամ էր եղել:

«Վեր հանված դեպքերը վերաբերում են մեր համայնքներին, և այստեղ շատ կարևոր է, որ համայնքապետերի դերակատարությունն ակտիվ լինի, սակայն կան դեպքեր, երբ հին համայնքապետերն են դեռ պաշտոնավարում, և իրենք շահագրգռվածություն չեն ցուցաբերում այդ բացահայտումների հարցում, ինչը խնդիր է»,-ասաց Անդրեյ Ղուկասյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am