Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բնապահպանական տեսուչին կասեցման լիազորություն կտրվի

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բնապահպանական տեսուչին կասեցման 
լիազորություն կտրվի

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բնապահպանական իրավախախտումների դեպքում բնապահպանական տեսուչների համար կնախատեսվի իրավախախտում թույլ տված սուբյեկտների գործունեության կասեցման լիազորություն:

Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը մշակել է մի շարք օրենքներում եւ օրենսգրքերում լրացումների ու փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը: «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում լրացումների համաձայն՝ բնապահպանական պետական տեսուչը կկասեցնի ստուգվող սուբյեկտի կամ այլ անձի գործունեությունը, եթե ստուգման կամ օրենքով սահմանված այլ գործողության իրականացման ընթացքում մի շարք հանգամանքներ են պարզվում: Օրինակ՝ երբ  ստուգվող սուբյեկտը ջրօգտագործում է անում` առանց ջրօգտագործման թույլտվության ստացման: Կամ՝ երբ սուբյեկտը Հայաստանում արգելված քիմիական նյութեր կամ թունաքիմիկատներ է գործածում:

Փաստորեն, տեսուչների ձեռքերն ավելի ամուր են դառնում: Արդյո՞ք սա կոռուպցիոն ռիսկեր չի պարունակում:

Ըստ  Բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանի, «այսօրվա՛  դրությամբ այդ ռիսկը կա, որովհետեւ «Բնապահպանական վերահսկողության մասին» գործող օրենքում տեսուչի լիազորություները գրված են, բայց գրված չէ, թե որ դեպքում կարող է կասեցման տանել տնտեսվարողի գործունեությունը: Իսկ լրացումները շտկում են այդ բացը»…

          Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]