1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆարխոյանը մեղադրվում է Վերմիշյանին կաշառք տալու մեջ

Ֆարխոյանը մեղադրվում է Վերմիշյանին կաշառք տալու մեջ

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: Ինչպես «Արմենպրես»-ին պարզաբանեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից, Ֆարխոյանը գործում ներգրավված է որպես կաշառք տվող, իսկ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը՝ ստացող:

Վերմիշյանը դատարանի որոշմամբ կալանավորվել էր, իսկ Ֆարխոյանն ազատ արձակվել գրավի դիմաց՝ թեև ԱԱԾ-ն միջնորդել էր կալանքն ընտրել որպես խափանման միջոց: Դատարանը բավարարել էր կալանքի միջնորդությունը, սակայն կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝  գրավը:  

«Արմենպրես»-ի տեղեկություններով՝ Ջոն Ֆարխոյանն ազատ է արձակվել 5 միլիոն դրամ գրավի դիմաց:

ՀՀ ՔՕ համաձայն (312 հոդված, 3-րդ մաս)՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Ազգային անվտանգության ծառայությունը փետրվարի 1-ին հայտնել էր, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով եւ անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր եւ առանձնապես խոշոր՝ 1 000 000-2 500 000 ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019 թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը եւ տրամադրմանը:

Կաշառք ստանալը քողարկելու նպատակով, խախտելով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու օրենքով սահմանված արգելքը, նա մտերիմի անունով հիմնել է նախագծման աշխատանքներ իրականացնող ՍՊ ընկերություն եւ նյութական առավելություն ստանալու նպատակով՝ ուղղորդել է իրեն դիմած կառուցապատողներին եւ անհատներին գործարքներ կատարել նշված ընկերության հետ` միջոցներ ձեռնարկելով ընկերության կողմից կազմված փաստաթղթերի հիման վրա պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բարենպաստ որոշումների կայացման համար:

Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019 թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար, դրա դիմաց որպես կաշառք ստանալով 2 379 950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար եւ շուրջ 2 300 000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ։ Վարմիշյանը որպես կասկածյալ հարցաքննվելիս խոստովանել է հանցագործության կատարումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]