Հասարակական

Երևանի քաղաքային տրանսպորտի 10 երթուղու մի խումբ վարորդներ գործադուլ են անում

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքային տրանսպորտի 10 երթուղու մի խումբ վարորդներ գործադուլ են անում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում քաղաքային տրանսպորտի մոտ 10 երթուղի աշխատանքի դուրս չի եկել. վարորդները գործադուլ են անում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարորդները պահանջում են լուծել քաղաքում առկա խցանումների, Արարատյան մաքսատնից դուրս եկող մեծ բեռնատար մեքենաների պատճառով առաջացող խցանումների, գազի գնի, տուգանքների և այլ հարցեր:

«Առավոտյան ժամը 6:50-ին շարժվում եմ և ամբողջ օրվա ընթացքում 7 անգամ չեմ հասցնում գիծ դուրս գալ: Իմ երթուղին ձգվում է Շարուրի փողոցից մինչև Էրեբունի-Մասիվ, ընդհանուր առմամբ 12 կմ, սակայն անգամ այդքան հատվածում մի շարք խնդիրներ կան»,- նշեց վարորդներից մեկը և հավելեց, որ խցանումների պատճառով իրենք չեն կարողանում կատարել իրենց վրա դրված օրվա պլանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում