Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Փաշինյանը և Մյասնիկովիչը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր

Փաշինյանը և Մյասնիկովիչը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության 
զարգացմանն ուղղված հարցեր

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը շնորհավորել է Միխայիլ Մյասնիկովիչին նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ պարոն Մյասնիկովիչի գլխավորությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեությունը նոր թափ կհաղորդի ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանն ու առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը:

Միխայիլ Մյասնիկովիչը շնորհակալություն է հայտնել վարչապետին ԵՏՀ կոլեգիայի նախագահի պաշտոնում իր թեկնածությունը պաշտպանելու համար: Պարոն Մյասնիկովիչը վստահեցրել է, որ իր աշխատանքով կարդարացնի ԵԱՏՄ երկրների առաջնորդների կողմից ցուցաբերված վստահությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մինչև 2025 թվականը նախատեսված Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններին, ԵԱՏՄ շուկայում առկա խոչընդոտների, բացառումների և սահմանափակումների վերացման մոտեցումներին, առևտրատնտեսական կապերի, ներդրումների խթանմանը վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ԵԱՏՄ շրջանակում ներքին առևտրաշրջանառության ծավալների ավելացման և միասնական էներգետիկ շուկայի ձևավորմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am