105-ամյա իտալահայը ցանկանում է ՀՀ քաղաքացիություն ստանալ
19:00, 5 Փետրվար 2020
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի քաղաքացի 105-ամյա Նուրհան Բողոսի Յուսուփովիչը ցանկացել է դառնալ ՀՀ քաղաքացի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
«Նուրհան պապիկը ծնվել է 1915թ., Արևմտյան Հայաստանում, 105 տարեկան է, Իտալիայի քաղաքացի: Ցանկություն է հայտնել ստանալ ՀՀ քաղաքացիություն և պատվով կրել ՀՀ քաղաքացու անձնագիրը: Իհարկե, մենք բացառության կարգով սահմանված փաստաթղթերը դիմումի հետ միասին ընդունեցինք բնակարանում, առանց վարչություն հրավիրելու: Երկարակեցություն և առողջություն ենք մաղթում նրան»,-նշում է Բիչախչյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում