Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանը National Geographic-ի առաջարկած զբոսաշրջային «զիլ» ուղղությունների ցուցակում է

Երևանը National Geographic-ի առաջարկած զբոսաշրջային «զիլ» ուղղությունների 
ցուցակում է

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: National Geographic-ը խորհուրդ է տալիս արդեն սկսել մշակել տարվա ընթացքում ճանապարհորդելու ուղղությունները: Այն իր «Զիլ ցուցակում» ներառել է 20 ամենահետաքրքիր վայրերը. Հայաստանի մայրաքաղաք Երևանը դրանցից մեկն է:

«Զիլ ցուցակում» (Cool List) ներառված են ինչպես քաղաքներ, այնպես էլ պետություններ՝  Նամիբիայից Վիետնամ, Երևանից Լոս Անջելես:

«Նոր չվերթներ են բացվում դեպի Հայաստանի մայրաքաղաք՝ աշխարհի հնագույն մշտական բնակեցված քաղաքներից մեկը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրում է National Geographic-ն ու պատմում եվրոպական ամենամեծ լոուքոսթերների՝ «Ryanair»-ի և «Wizz Air»-ի՝ Հայաստան մուտքի մասին:

Այն հիշեցնում է, որ դեպի Երևան տուր-փաթեթներ են առաջարկում նաև Black Tomato and G Adventures զբոսաշրջային հեղինակավոր ընկերությունները՝ հիմնականում կենտրոնանալով ոչ միայն Երևանի հարուստ պատմական անցյալի, այլ առանձնահատուկ խոհանոցի ու գինու հազարամյա ավանդույթների վրա, կապիտալի վերածելով Մետաքսի ճանապարհի նկատմամբ մեծացող հետաքրքրությունը:

Cool List-ում ներառված են նաև Ստորին Կալիֆորնիան (Բաջա Կալիֆորնիա`Մեքսիկա), Լիբանանը, Սլովենիան, Պանաման, Լիոնը, Եթովպիան, Պուերտո Ռիկոն, Ռիո դե Ժանեյրոն, այլ երկրներ և քաղաքներ:

 The Mount Triglav, Slovenia

 

Le Perko Café, Lyon

San Juan, Puerto Rico

Joatinga Beach, Rio de Janeiro


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am