Սպորտ

Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ «Ռոմա»-ի առաջիկա խաղին

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ «Ռոմա»-ի առաջիկա խաղին

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ «գայլերի» առաջիկա հանդիպմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Corriere dello Sport-ը: «Ռոմա»-ի հաջորդ մրցակիցը «Բոլոնիա»-ն է, այ հանդիպումը կկայանա փետրվարի 7-ին: Հենց այդ խաղի ժամանակ էլ ակնկալվում է Մխիթարյանի վերադարձը: Հայ կիսապաշտպանը վնասվածքից ապաքինվելուց հետո արդեն իսկ մարզվում է ընդհանուր խմբում:

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 9 խաղի և դարձել 3 գոլի հեղինակ:

«Ռոմա»-ի Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 4-րդն է 39 միավորով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում