Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանի և Մոլդովայի վարչապետերը առևտրատնտեսական կապերը զարգացնելու անհրաժեշտություն են տեսնում

Հայաստանի և Մոլդովայի վարչապետերը առևտրատնտեսական կապերը զարգացնելու 
անհրաժեշտություն են տեսնում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման մեկնարկին ՀՀ վարչապետը շնորհավորել է Իոն Կիկուին Մոլդովայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «Իհարկե, մեր երկրների միջև առկա են քաղաքական շատ լավ հարաբերություններ: Մեր երկրները հումանիտար, մշակութային կապերի շատ հարուստ պատմություն ունեն, բայց, ցավոք, մենք չենք կարող պարծենալ մեր առևտրատնտեսական կապերով: Իհարկե, դրան կան և օբյեկտիվ, և սուբյեկտիվ բացատրություններ»,- ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ու Մոլդովան պետք է բարձրացնեն տնտեսական հարաբերությունների, առևտրաշրջանառության մակարդակը՝ շեշտելով, որ ինքը պատրաստ է աշխատել այդ ուղղությամբ: «Ինչո՞ւ եմ ես  հատկապես ընդգծում առևտրատնտեսական հարաբերությունների հարցը, որովհետև այլ հարցերում մենք չունենք և չենք ունենա ոչ մի խնդիր»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն նշել է, որ Հայաստանն ու Մոլդովան տնտեսական կապերը զարգացնելու մեծ ներուժ ունեն, որովհետև և՛ Հայաստանը որոշակի ուղղություններով ունի որոշ առավելություններ, և՛ Մոլդովան ունի այդպիսի առավելություններ: «Ես կարծում եմ, որ հարկավոր է վերսկսել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները: Դա տարբեր հարցերի քննարկման լավ հարթակ է և համագործակցությունը զարգացնելու հնարավորություն»,- ասել է Մոլդովայի վարչապետը:

Իոն Կիկուն Նիկոլ Փաշինյանին հրավիրել է այցելել Մոլդովա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am