Հասարակական

Առողջապահության նախարարությունը հերքում է կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացվածի մասին տեղեկությունը

1 րոպեի ընթերցում

Առողջապահության նախարարությունը հերքում է կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացվածի մասին տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը հերքում է, որ Հայաստանի բուժհիմնարկներում կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացված անձ կա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Հարցին՝ ճի՞շտ է արդյոք տեղեկությունը, որ Հայաստանի բուժհիմնարկներում կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացված անձ կա, Նիկողոսյանը պատասխանեց. «Ոչ, նման բան չկա»:

Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսի հետևանքով թոքաբորբով հիվանդացածների թիվը հասել է 8152-ի, մահացածներինը՝ 171-ի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում