Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՄԻԵԴ-ը ճանաչել է Ադրբեջանում գերության մեջ մահացած Մանվել Սարիբեկյանի խախտված իրավունքները

ՄԻԵԴ-ը ճանաչել է Ադրբեջանում գերության մեջ մահացած Մանվել Սարիբեկյանի 
խախտված իրավունքները

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել է 2010-ին ադրբեջանական գերության մեջ մահացած՝ Թթուջուր գյուղի բնակիչ 20-ամյա Մանվել Սարիբեկյանի բոլոր խախտված իրավունքները: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց  ՄԻԵԴ-ում Սարիբեկյանի ընտանիքի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:

«Սարիբեկյանն ու Բալյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով դատարանը որոշել է, որ Մանվել Սարիբեկյանի մահվան փաստով տեղի է ունեցել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին  Կոնվենցիայի 2-րդ հոդվածի (Կյանքի իրավունք) և 3-րդ հոդվածի (Խոշտանգումների արգելում) խախտում:

Եվրադատարանի վճռի համաձայն, ադրբեջանական կողմը եռամսյա ժամկետում պետք է վճարի 62 հազար եվրոյի փոխհատուցում, որից 60 հազարը ոչ նյութական վնասի փոխհատուցումն է, իսկ 2 հազարը՝ դատական ծախսերինը:

Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանը (ծնված` 27.02.1990թ) գերեվարվել էր 2010 թվականի սեպտեմբերի 11-ին: Նախնական տվյալներով` 20-ամյա երիտասարդը մի քանի խոշոր եղջերավոր անասունների տարել էր արոտավայր: Ժամը 17-ի սահմաններում «Քեղուտ» հանդամասում, մառախուղի հետեւանքով կորցնելով կողմնորոշումը, նա հայտնվել էր հայ-ադրբեջանական սահմանի վրա եւ գերեվարվել ադրբեջանցիների կողմից: Նոյեմբերի 4-ին ադրբեջանական կողմը Հայաստանին էր հանձնել Մանվել Սարիբեկյանի դին: Նա մահացել է 2010 թվականի հոկտեմբերի 5-ին` խեղդամահության հետեւանքով: Դիակի նախնական զննությամբ պարզ է դարձել, որ այն պատշաճ կերպով չի պահպանվել Ադրբեջանում, քանզի դիակը եղել է քայքայված: Դիակի դատաբժշկական հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ դիակի վրա առկա են կտտանքների հետքեր, ինչը վկայում է, որ Մ.Սարիբեկյանը ենթարկվել է խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]