Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ժնևում շարունակվում է Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը

 Ժնևում շարունակվում է Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևում շարունակվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Այն անց է կացվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է Նաղդալյանը:

Նախարարները հանդիպել ու քննարկումներ են ունեցել նաև հունվարի 29-ին: Իսկ նրանց բանակցություններին նախորդել էր Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am