Հասարակական

Հայաստանը Ռուսաստանից 26 անուն փրկարարական տեխնիկա կստանա

1 րոպեի ընթերցում

Հայաստանը Ռուսաստանից 26 անուն փրկարարական տեխնիկա կստանա

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերում փրկարարական տեխնիկական հագեցվածությունը բավականին բարձր է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

ԱԻ նախարարը նշեց, որ Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին 22 հրշեջ փրկարարական մեքենաների հանձնումը բավականին բարձրացրեց մարզերի տեխնիկական հագեցվածությունը, բայց դա չի նշանակում, որ մարզերը տեխնիկապես լիարժեք հագեցած են:

«Սպասում ենք 26անուն ռուսական տեխնիկայի: Եթե դա էլ բերվի, վիճակներս բավականին կփոխվի»,- ընդգծեց Ցոլակյանը:

ԱԻ նախարարի խոսքով` հաջորդ ծրագրերը մյուս մարզերի հետ կապված կլինեն:

Ըստ Ցոլակյանի` փրկարարական ծառայությունը ներկայումս երկար՝ 50-մետրանոց ավտոսանդուղքների կարիք ունի:

«Մեզ պետք է 50-ից ավել մետրանոց ավտոսանդուղքներ, որովհետև բարձրահարկ շենքեր ունենք... Կառավարությունում նախապատրաստում ենք մրցույթ և դրա արդյունքներով ձեռք կբերենք երկար ավտոսանդուղքներ: Բացի դրանից, պետք են տեխնիկական միջոցներ մարդկանց տարհանման համար: Ներկայումս տարհանման միջոցներ չունենք, զուտ մնում է փրկարարների մասնագիտական բարձր որակներին ապավինել»,- եզրափակեց Ցոլակյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում