Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը 2020 թվականին կգերազանցի 1 տրիլիոն դոլարը

ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը 2020 թվականին կգերազանցի 1 տրիլիոն դոլարը
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի դաշնային բյուջեի պակասուրդը 2020 ֆինանսական տարում կգերազանցի 1 տրիլիոն դոլար գումարը: Այդ մասին հաղորդվում Է ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջետային վարչության՝ հունվարի 28-ին հրապարակված զեկույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Վերջինիս տեղեկատվությամբ՝ պակասուրդը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նկատմամբ տոկոսային արտահայտությամբ կկազմի 4,6 տոկոս եւ մինչեւ 2030 թվականը կավելանա մինչեւ 5,4 տոկոս՝ հասնելով 1,3 տրիլիոն դոլարի: Բյուջետային վարչության մասնագետները նշում են, որ այն դեպքում, եթե կանխատեսումը հաստատվի, դա կլինի երկրորդ դեպքը վերջին 100 տարվա ընթացքում, երբ Միացյալ Նահանգների պետբյուջեի պակասուրդի եւ ՀՆԱ-ի հարաբերակցությունը գերազանցի 4 տոկոսի նշագիծն ավելի քան հինգ տարվա ընթացքում: Ավելի վաղ նման ցուցանիշ արձանագրվել Է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եւ դրանից հետո առաջին տարիներին:
Վերջին անգամ ԱՄՆ-ի դաշնային բյուջեի պակասուրդը 1 տրիլիոն դոլարի Է հասել 2012 թվականին: Իսկ առավելակետը եղել Է 2009 թվականին, երբ այդ գումարը հասել Է 1,4 տրիլիոն դոլարի նշագծին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am