ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը 2020 թվականին կգերազանցի 1 տրիլիոն դոլարը

Armenpress 12:34, 29 Հունվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի դաշնային բյուջեի պակասուրդը 2020 ֆինանսական տարում կգերազանցի 1 տրիլիոն դոլար գումարը: Այդ մասին հաղորդվում Է ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջետային վարչության՝ հունվարի 28-ին հրապարակված զեկույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Վերջինիս տեղեկատվությամբ՝ պակասուրդը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նկատմամբ տոկոսային արտահայտությամբ կկազմի 4,6 տոկոս եւ մինչեւ 2030 թվականը կավելանա մինչեւ 5,4 տոկոս՝ հասնելով 1,3 տրիլիոն դոլարի: Բյուջետային վարչության մասնագետները նշում են, որ այն դեպքում, եթե կանխատեսումը հաստատվի, դա կլինի երկրորդ դեպքը վերջին 100 տարվա ընթացքում, երբ Միացյալ Նահանգների պետբյուջեի պակասուրդի եւ ՀՆԱ-ի հարաբերակցությունը գերազանցի 4 տոկոսի նշագիծն ավելի քան հինգ տարվա ընթացքում: Ավելի վաղ նման ցուցանիշ արձանագրվել Է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եւ դրանից հետո առաջին տարիներին: Վերջին անգամ ԱՄՆ-ի դաշնային բյուջեի պակասուրդը 1 տրիլիոն դոլարի Է հասել 2012 թվականին: Իսկ առավելակետը եղել Է 2009 թվականին, երբ այդ գումարը հասել Է 1,4 տրիլիոն դոլարի նշագծին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am