Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԼՀԿ-ն անհասկանալի է համարում դատարանների նկատմամբ անվստահության խնդրում միայն ՍԴ-ին անդրադառնալը

ԼՀԿ-ն անհասկանալի է համարում դատարանների նկատմամբ անվստահության խնդրում 
միայն ՍԴ-ին անդրադառնալը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն անհասկանալի է համարում դատական իշխանության նկատմամբ անվստահության հարցում միայն Սահմանադրական դատարանին անդրադառնալը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 29-ին խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում ասաց խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը:

«Մեզ համար անհասկանալի է, թե գործադիր իշխանությունն ինչու է միայն անդրադառնում Սահմանադրական դատարանին, երբ խոսքը վերաբերում է դատական իշխանության նկատմամբ անվստահությանը: Հասարակությունը չի վստահում դատական իշխանությանը, որովհետև, երբ գնում է առաջին ատյանի դատարաններ, ստանում է իր սրտին, մտքին ոչ համապատասխանող որոշումներ, և շատ դեպքերում հասարակությունը ճիշտ է, որովհետև մեր դատական համակարգը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում արդյունավետ արդարադատություն իրականացնել: Այստեղ մեղավորը ոչ թե Սահմանադրական դատարանն է, այլ ամբողջ դատական իշխանության համակարգը՝ սկսած առաջին ատյանի դատարանի դատավորներից, վերջացրած Բարձրագույն դատական խորհրդով: Այս ամբողջ խնդիրը մոռանալ և կենտրոնանալ մեկ անձի շուրջ, կարծում ենք, սխալ մոտեցում է»,- ասաց Սիմոնյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց, որ Սահմանադրական դատարանը օկուպացվել է Հրայր Թովմասյանի ու մի խումբ անձանց կողմից, իսկ հունվարի 27-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ընթացքում հայտնեց, որ անառարկելի փաստ է այն, որ Հրայր Թովմասյանն Ազգային ժողովում ՍԴ նախագահ է ընտրվել կեղծիքի միջոցով:

2019թ. դեկտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: ՀՀ կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020 թվականի փետրվարի 27-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am