Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փաշինյանը Վարդենիսում մասնակցեց Հայոց բանակի տոնին նվիրված միջոցառումներին

 Փաշինյանը Վարդենիսում մասնակցեց Հայոց բանակի տոնին նվիրված 
միջոցառումներին

ՎԱՐԴԵՆԻՍ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում հարգանքի տուրք մատուցեց Երկրորդ համաշխարհային եւ Արցախյան պատերազմների ընթացքում զոհված հայորդիների հիշատակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայկական զինված ուժերի կազմավորման 28-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում վարչապետը շնորհավորեց ներկաներին:

«Բոլորիս շնորհավորում եմ հայոց հաղթանակած, փառապանծ բանակի 28-րդ տարեդարձի առիթով: Համոզված եմ, որ մեր բանակի, մեր պետության նկատմամբ բոլորիս ունեցած հպարտությունն ամեն օրվա, շաբաթվա հետ աճելու է մեր բոլորի աշխատանքով, ապագայի նկատմամբ, մեր ինքնության նկատմամբ հավատարմությամբ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետին ուղեկցում էին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ:

Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայությունը հունվարի 28-ին նշում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am