Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կառավարությունը մասշտաբային բարեփոխումներ է սկսում ոստիկանությունում և ԱԱԾ-ում

 Կառավարությունը մասշտաբային բարեփոխումներ է սկսում ոստիկանությունում և 
ԱԱԾ-ում

ԿԱՊԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը մասշտաբային բարեփոխումներ է սկսում Ազգային անվտանգության ծառայությունում և ոստիկանությունում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մասշտաբային բարեփոխումներ ենք սկսում Ազգային անվտանգության ծառայությունում և ոստիկանությունում, որոնց արդյունքում այդ երկու կառույցները դառնալու են շատ ավելի ուժեղ ու պրոֆեսիոնալ, և դառնալու են Հայաստանում ժողովրդավար իրավակարգի հենասյուները»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ այսօր ՀՀ ոստիկանության համակարգի, Ազգային անվտանգության համակարգի ու վարչապետի միջև կա լիարժեք, փոխադարձ վստահություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am