Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փաշինյանը Սահմանադրական դատարանն օկուպացված է համարում

Փաշինյանը Սահմանադրական դատարանն օկուպացված է համարում

ԿԱՊԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ այսօր Հայաստանում Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարան չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Փաշինյանն այս մասին ասաց հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված սահմանադրական դատարան մենք այսօր չունենք: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը նախատեսում է, որ ՍԴ նախագահին պետք է ընտրի ՍԴ-ն իր կազմից, բայց այսօր մենք ունենք Ազգային ժողովի կազմից ընտրված Սահմանադրական դատարան, և հիմա պարզվեց, որ ԱԺ-ի կողմից ՍԴ նախագահ, ըստ պաշտոնապես առաջադրված մեղադրանքի, ընտրվել է պաշտոնական կեղծիքի արդյունքում: Պաշտոնական կեղծիքի արդյունքում ՍԴ-ն օկուպացվել է մի անձի ու խմբի կողմից»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ այս իրավիճակի լուծման համար իրենք անելու են բոլոր անհրաժեշտ քայլերը:

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին լուծում տալու նպատակով Հայաստանում ընդունվեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքը: Դրանով նախատեսվում է, որ, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am