Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Փյունիկ»-ը նոր ֆուտբոլիստ ունի Նիգերիայից

«Փյունիկ»-ը նոր ֆուտբոլիստ ունի Նիգերիայից

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Փյունիկ» ՖԱ-նպայմանագիր է կնքել 21-ամյա նիգերիացի եզրային կիսապաշտպան Ժոզեֆ Ադահ Օմայի հետ: ԱդահՕման ավելի վաղ հանդես է եկել նիգերիական «Կացինա Յունայթեդ» և բելառուսական «Սլուցկ»ակումբներում:

Այժմ Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռի»-ն, որն ունի 28 միավոր: 27-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: 25 միավորով 5-րդ տեղում «Շիրակ»-ն է, «Նոա»-ն ունի 24 միավոր: «Փյունիկ»-ն իր ակտիվում հավաքել է20, «Ուրարտու»-ն` 17, «Գանձասար-Կապան»-ը` 14: Միավոր չունի «Երևան»-ը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am