Տնտեսություն

Պետական օժանդակության տրամադրման նկատմամբ վերահսկողությունը կուժեղացվի. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը

2 րոպեի ընթերցում

Պետական օժանդակության տրամադրման նկատմամբ վերահսկողությունը կուժեղացվի. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով նախատեսվում է ուժեղացնել պետական օժանդակության տրամադրման նկատմամբ վերահսկողությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ հունվարի 23-ի նիստում նախագիծը ներկայացրել էր ՀՀէկոնոմիկայինախարարիտեղակալՎարոսՍիմոնյանը:

Նա նշել էր, որ կստեղծվի միասնական տեղեկատվական շտեմարան, որը կներառի տեղեկություններ պետության կողմից տրամադրված և տրամադրվող բոլոր պետական օժանդակությունների, դրանց բնույթի, ուղղվածության, չափերի և այլ տվյալների վերաբերյալ:

«Այն թույլ կտա ուժեղացնել վերահսկողական մեխանիզմները` տրամադրվող պետական օժանդակության վերաբերյալ, ինչպես նաև ապահովել թափանցիկությունը, իրականացնել մոնիտորինգ, թե ինչպիսի պետական օժանդակություն է տրամադրվում համապատասխան մարմինների կողմից և արդյոք դրանց ծառայում են իրենց նպատակին, թե ոչ»,- ասել էր Սիմոնյանը:

Նախաձեռնության ընդունմամբ ակնկալվում է կատարելագործել հանձնաժողովի կողմից պետական օժանդակության նկատմամբ վերահսկողության մեխանիզմները, ապահովել տրամադրվող պետական օժանդակությունների թափանցիկությունը և միջազգային պարտավորությունների կատարումը:

Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 117 «կողմ» ձայնով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում