Երազանք է խաղալ Հայաստանի հավաքականում. Սամվել Տեր-Սահակյան
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի նոր չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը երազանքի իրականացում է համար հավաքականում խաղալու հնարավորությունը:
«Յուրաքանչյուր հայ շախմատիստի համար երազանք է խաղալ հավաքականում` նման շախմատիստների կողքին: Քանի որ բոլորս գիտենք, որ հաղթողին իրավունք է տրվում խաղալ հավաքականում թեժ պայքար է ծավալվում: Բարդ մրցաշար էր և հաղթանակը հեշտ չտրվեց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Տեր-Սահակյանը:
Հայաստանի չեմպիոնը նպատակ ունի այս տարի մասնակցելու մի քանի մրցաշարերի,մինչև օգոստոսին կայանալիք համաշխարհային օլիմպիադան:
Հայաստանի շախմատի 80-րդ առաջնության չեմպիոնը դարձավ Սամվել Տեր-Սահակյանը: Երկրորդ տեղում Հայկ Մարտիրոսյանն էր, իսկ եռյակը եզրափակեց Ռոբերտ Հովհաննիսյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում