Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն առաջիկայում հանդիպելու պայմանավորվածություն ունեն

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն առաջիկայում հանդիպելու 
պայմանավորվածություն ունեն

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը առաջիկայում հանդիպելու պայմանավորվածություն ունեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 22-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հարցին:

«Մենք պատրաստ ենք հանդիպման: Որոշ պայմանավորվածություններ ունենք, փորձում ենք համանախագահների և մյուս կողմի հետ միասին ուրվագծել, թե ինչպես ենք աշխատելու այս տարվա ընթացքում: Ինչ վերաբերում է հանդիպմանը, մենք միշտ հետևում ենք այն սկզբունքին, որ հայտարարում ենք համաձայնեցված ձևով: Ունենք պայմանավորվածություն, որ մոտ ժամանակներս կարող ենք հանդիպել: Մեր կողմից արտահայտվել է այն դիրքորոշումը, որ անկախ ամենից պատրաստ ենք բանակցել ցանկացած պահի»,- ասաց Մնացականյանը:

Նախարարը նշեց, որ չափազանց կարևոր է համարում Արցախի Հանրապետության մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին Արցախի մասնակցության հարցը շարունակում է մնալ օրակարգային, այն պատճառներով, որոնք մենք բազմիցս բացատրել ենք: Չափազանց կարևոր է բանակցություններին այն սուբյեկտի անմիջական մասնակցությունը, որն ունի ընտրված իշխանություն, սուբյեկտ է, քաղաքական միավոր»,- ասաց Մնացականյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2019թ. դեկտեմբերի 4-ին՝ Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am