Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Փետրվար

Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունը մարտահրավեր է ՀՀ-ի համար. ԱԳ նախարար

Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունը մարտահրավեր է ՀՀ-ի համար. 
ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կարծում է, որ Թուրքիայի Հանրապետության հետ հարաբերությունների բացակայությունն այսօր լայն իմաստով մարտահրավեր է Հայաստանի համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մնացականյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի դիտարկմանը, թե միջազգային իրավունքը պարտավորեցնում է, որ Թուրքիան չխոչընդոտի Հայաստանի մուտքը դեպի ծով:

«Սա չափազանց սուր հարց է մեր արտաքին քաղաքականության օրակարգում: ՄԱԿ-ի շրջանակներում գոյություն ունի հատուկ խումբ դեպի ծով ելք չունեցող երկրների, և մենք այդ շրջանակներում ևս աշխատում ենք: Կոնկրետ ձեր բարձրացրած հարցը վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, և այդ հարաբերությունների բացակայությունն այսօր ավելի լայն իմաստով մարտահրավեր է Հայաստանի համար, Հայաստանի անվտանգության համար: Մենք այս հարցը դիտարկում ենք, որպես ազգային անվտանգության ամենասուր մարտահրավերներից մեկը: Մեզ անհրաժեշտ է ավելի մանրամասն հաշվարկ, թե ինչպես ենք մենք այս գործընթացը շարունակում իրավական դաշտում»,- ասաց նախարարը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ