Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Իմ քայլը» դեմ է Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների քննիչ հանձնաժողով ստեղծելուն

«Իմ քայլը» դեմ է Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների քննիչ 
հանձնաժողով ստեղծելուն

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը դեմ կքվեարկի Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների քննիչ հանձնաժողովի կազմը հաստատելու նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 21-ին խորհրդարանում հայտնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Բոլոր այն լիազորությունները, որոնք դուք ուզում եք, որ իրականացնի Ազգային ժողովը, սահմանված են ավագանու համար: Հետևաբար, մենք կարծում ենք, որ այդ գործառույթները պետք է իրականացնի հենց Երևանի ավագանին: «Իմ քայլը» խմբակցությունը որոշում է կայացրել, որ չի առաջադրելու թեկնածուներ այս հանձնաժողովի համար, և դեմ է քվեարկելու դեմ է քվեարկելու կազմը հաստատելու նախագծին»,- ասաց Մակունցը:

ՀՀ Ազգային ժողովում կստեղծվի Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների քննիչ հանձնաժողով: 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների եւ այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաեւ Երեւան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաեւ ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին հարցը հունվարի 21-ին խորհրդարանում ներկայացրեց ստեղծվելիք հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:

«2019թ. նոյեմբերի 21-ին Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը հրապարակեց փաստեր այն մասին, որ Երևան քաղաքին գույք նվիրաբերած մի շարք տնտեսավարող սուբյեկտներ նույն ժամանակահատվածում քաղաքապետարանի կողմից ստացել են որոշումներ, ինչպես օրինակ՝ շինարարական թույլտվություն կամ ինքնակամ կառույցների օրինականացման թույլտվություն: Այդ ամենն ուսումնասիրելու նպատակով որոշվեց ստեղծել քննիչ հանձնաժողով, որը գլխավորելու եմ ես, անդամների թիվը սահմանվել է 11, իսկ հանձնաժողովը գործելու է 6 ամիս ժամկետով»,- ասաց Սամսոնյանը:

2019թ. դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին էր ուղարկվել «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների ստորագրություններով գրությունը՝ 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։ Այս մասին հայտնել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ 108-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քննիչ հանձնաժողովը ստեղծվելու է իրավունքի ուժով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]