Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ-ում երկրաշարժ է գրանցվել. ԱԻՆ-ը մանրամասներ է ներկայացնում

ՀՀ-ում երկրաշարժ է գրանցվել. ԱԻՆ-ը մանրամասներ է ներկայացնում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հունվարի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 08:20-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 04:20-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40.930 և արևելյան երկայնության 44.030 աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ձորաշեն գյուղում:

ԱԻՆ-ի մեկ այլ հաղորդագրության համաձայն, հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 01:28-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.950 և արևելյան երկայնության 43.990 աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Հարթագյուղ (Ղալթախչի) և Շիրակամուտ բնակավայրերում,  Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, ինչպես նաև Ջաջուռ և Աշոցք գյուղերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]