Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հրապարակվել Է «Խենթ Մայլզը» կատակերգության թրեյլերը՝ Դենիել Ռեդքլիֆի մասնակցությամբ

Հրապարակվել Է «Խենթ Մայլզը» կատակերգության թրեյլերը՝ Դենիել Ռեդքլիֆի մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Madman Films կինոընկերությունը YouTube-ում հրապարակել Է «Խենթ Մայլզը» Էքշն-կատակերգության թրեյլերը՝ գլխավոր դերերում Դենիել Ռեդքլիֆի եւ Սամարա Ուիվինգի մասնակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գործողությունը տեղի Է ունենում ապագայի աշխարհում: Մայլզը (Ռեդքլիֆ) տեսախաղերի մշակող Է, որին առեւանգում են Skizm արգելված մենամարտերի կազմակերպիչները: Նրանք հերոսի ձեռքերին ամրացնում են ատրճանակներ, եւ այժմ նա ստիպված Է պայքարի մեջ մտնել մարտի ուժեղագույն մասնակցի՝ Նիկսի (Ուիվինգ) հետ, որպեսզի փրկի իր կյանքը:
Ֆիլմում նկարահանվել են՝ Նեդ Դեննեխին («Հարրի Փոթերը եւ Մահվան պարգեւները: Մաս 1», «Սուր հովարեր»), Նատաշա Լյու Բորդիցոն («Մեծագույն շոումենը»), Մարկ Ռոուլին («Մակբեթ») եւ ուրիշներ:
Մարտաֆիլմի ռեժիսորը Ջեյսոն Լեյ Հաուդենն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am