Հրապարակվել Է «Խենթ Մայլզը» կատակերգության թրեյլերը՝ Դենիել Ռեդքլիֆի մասնակցությամբ

Armenpress 11:46, 17 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Madman Films կինոընկերությունը YouTube-ում հրապարակել Է «Խենթ Մայլզը» Էքշն-կատակերգության թրեյլերը՝ գլխավոր դերերում Դենիել Ռեդքլիֆի եւ Սամարա Ուիվինգի մասնակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գործողությունը տեղի Է ունենում ապագայի աշխարհում: Մայլզը (Ռեդքլիֆ) տեսախաղերի մշակող Է, որին առեւանգում են Skizm արգելված մենամարտերի կազմակերպիչները: Նրանք հերոսի ձեռքերին ամրացնում են ատրճանակներ, եւ այժմ նա ստիպված Է պայքարի մեջ մտնել մարտի ուժեղագույն մասնակցի՝ Նիկսի (Ուիվինգ) հետ, որպեսզի փրկի իր կյանքը: Ֆիլմում նկարահանվել են՝ Նեդ Դեննեխին («Հարրի Փոթերը եւ Մահվան պարգեւները: Մաս 1», «Սուր հովարեր»), Նատաշա Լյու Բորդիցոն («Մեծագույն շոումենը»), Մարկ Ռոուլին («Մակբեթ») եւ ուրիշներ: Մարտաֆիլմի ռեժիսորը Ջեյսոն Լեյ Հաուդենն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am