ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է «Արմաթ» լաբորատորիաներին ուղղված ֆինանսավորման ցուցանիշները
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է ըստ տարիների Հայաստանի դպրոցներում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի իրականացմանը պետական բյուջեից ֆինանսական միջոցների հատկացման ցուցանիշները։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից «Արմենպրես»-ին փոխանցված հաղորդագրության մեջ նշված է. ««Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի իրականացմանը պետական բյուջեից ֆինանսական միջոցների հատկացումը սկսվել է 2014 թվականից: ՀՀ պետական բյուջեով«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-իննախատեսվել էտրամադրելշուրջ՝
2014 թվականին` 14, 4 մլն դրամ
2015 թվականին` 23,4 մլնհազարդրամ
2016 թվականին` 23,4 մլն դրամ,
2017 թվականին`127 մլնդրամ,
2018 թվականին` 187 մլն դրամ,
2019թվականին`352,2 մլն
2020 թվականին նախատեսվել է671,7 մլն դրամ:
Մինչև 2018 թվականը պետական միջոցներով հատկացված ֆինանսավորումը նախատեսված է եղել բացառապես խմբակավարների աշխատավարձի համար:
2019 թվականին 352,2 մլնդրամը նախատեսվել է որպես խմբակավարների աշխատավարձ, նույն թվականին հատկացվել է հավելյալ 834մլն250 հազար դրամ` թվով 284 նոր լաբորատորիաների սարքավորումների ձեռքբերման համար:
Ընդգծենք, որ 2019 թվականի պետական բյուջեով ի սկզբանե նախատեսված էր միայն խմբակավարների աշխատավարձը: Հավելյալ 834մլն250 հազար դրամի հատկացումը հնարավոր է դարձել պետական բյուջեի հավելյալ հարկային մուտքերի հաշվին: Խմբակավարների վերապատրաստման համար ֆինանսավորում երբեք չի հատկացվել: 2020թ.-ի 671,7 մլն. դրամը նախատեսված է 707 խմբակի համար. այս պահին գործում է 575 խմբակ»: