1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանի մարզերում 6 նոր բուժհաստատություններ են կառուցվելու. նախարարը ներկայացրեց նախագծերը

Հայաստանի մարզերում 6 նոր բուժհաստատություններ են կառուցվելու. նախարարը 
ներկայացրեց նախագծերը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարզերում նախատեսվում է կառուցել 6 նոր բուժհաստատություն, ևս 4-ը վերանորոգել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 14-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ նախագծանախահաշվային փաստաթղթերի ցանկն արդեն պատրաստ է. մարզերում իրականացվելու է 10 ծրագիր:

Նախարարը ներկայացրեց մարզերին վերաբերվող ծրագրերը. «Չարենցավանի բժշկական կենտրոնում կատարվելու է մասնակի վերանորոգում: Լոռու մարզում կառուցվելու է «Տաշիր» բժշկական կենտրոնը, որը կատարվելու է «Տաշիր» հիմնադրամի միջոցով, սակայն նախագիծը նախարարությունն է մշակում: Այդ նպատակով 31 միլիոն դրամ ծախսելու ենք»:

Թորոսյանը նշեց, որ Ծաղկահովիտում և Արթիկում նախատեսվում է կառուցել առողջության կենտրոններ, ինչպես նաև Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում կառուցել «Նաիրի» բժշկական նոր կենտրոն:

Ըստ նախարարի` վերակառուցվելու են Աշտարակի, Թալինի, Սիսիանի, Վաղարշապատի և Մասիսի բժշկական կենտրոնները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]