Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանում 2020-ը խորհրդանշող թռչուն է ընտրվել սև արագիլը

Հայաստանում 2020-ը խորհրդանշող թռչուն է ընտրվել սև արագիլը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի թռչունների պահպանման միության հայտարարած «Տարվա թռչուն-2020» քվեարկության արդյունքում տարին խորհրդանշող թռչուն է ընտրվել սև արագիլը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ միության «Ֆեյսբուք»-ի էջում:

Թեկնածու թռչուններն էին  սև արագիլը, բզակտուցը, սպիտակահոնք կեռնեխը, ճահճային մկնաճուռակը, օձակեր արծիվը և մեծ սուզակը: Հարցումը մեկնարկել էր նոյեմբերին և մասնակիցներին հնարավորություն էր տրվել քվեարկել առցանց և էլեկտրոնային քվեաթերթերով:
Առցանց քվեարկության արդյունքներն են սև արագիլը (81 ձայն), բզակտուցը (54 ձայն), սպիտակահոնք կեռնեխը (88 ձայն), ճահճային մկնաճուռակը (22 ձայն), օձակեր արծիվը (62 ձայն) և մեծ սուզակը (52 ձայն):

Էլեկտրոնային (PDF ձևաչափի) քվեաթերթերով ստացած արդյունքներն են՝
սև արագիլը (1009 ձայն), բզակտուցը (847 ձայն), բպիտակահոնք կեռնեխը (812 ձայն), ճահճային մկնաճուռակը (64 ձայն), օձակեր արծիվը (157 ձայն) և մեծ սուզակը (65 ձայն):

Արդյունքում հետևյալ պատկերն է.

  1. Սև արագիլ՝ 1090 ձայն
    2. Բզակտուց՝ 901 ձայն
    3. Սպիտակահոնք կեռնեխ՝ 900 ձայն
    4. Օձակեր արծիվ ՝ 219 ձայն
    5. Մեծ սուզակ՝ 117 ձայն
    6. Ճահճային մկնաճուռակ՝ 86 ձայն

Ընդհանուր թվով հարցմանը մասնակցել են 3313 հոգի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am