Հայաստանում 2020-ը խորհրդանշող թռչուն է ընտրվել սև արագիլը
19:05, 10 Հունվար, 2020ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի թռչունների պահպանման միության հայտարարած «Տարվա թռչուն-2020» քվեարկության արդյունքում տարին խորհրդանշող թռչուն է ընտրվել սև արագիլը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ միության «Ֆեյսբուք»-ի էջում:
Թեկնածու թռչուններն էին սև արագիլը, բզակտուցը, սպիտակահոնք կեռնեխը, ճահճային մկնաճուռակը, օձակեր արծիվը և մեծ սուզակը: Հարցումը մեկնարկել էր նոյեմբերին և մասնակիցներին հնարավորություն էր տրվել քվեարկել առցանց և էլեկտրոնային քվեաթերթերով:
Առցանց քվեարկության արդյունքներն են սև արագիլը (81 ձայն), բզակտուցը (54 ձայն), սպիտակահոնք կեռնեխը (88 ձայն), ճահճային մկնաճուռակը (22 ձայն), օձակեր արծիվը (62 ձայն) և մեծ սուզակը (52 ձայն):
Էլեկտրոնային (PDF ձևաչափի) քվեաթերթերով ստացած արդյունքներն են՝
սև արագիլը (1009 ձայն), բզակտուցը (847 ձայն), բպիտակահոնք կեռնեխը (812 ձայն), ճահճային մկնաճուռակը (64 ձայն), օձակեր արծիվը (157 ձայն) և մեծ սուզակը (65 ձայն):
Արդյունքում հետևյալ պատկերն է.
Ընդհանուր թվով հարցմանը մասնակցել են 3313 հոգի:
© 2009 ARMENPRESS.am