Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Եկել է ռազմավարական խնդիրների լուծմամբ զբաղվելու ժամանակաշրջանը. Նիկոլ Փաշինյան

Եկել է ռազմավարական խնդիրների լուծմամբ զբաղվելու ժամանակաշրջանը. Նիկոլ 
Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականը հաջողված տարի է համարում։ Կառավարության նիստի սկզբում վարչապետը նշեց, որ 2018-19 թվականներին հաջողվեց լուծել օրակարգի կարճաժամկետ բոլոր խնդիրները, և 2020 թվականը պետք է արդեն ռազմավարական խնդիրների լուծմամբ զբաղվելու ժամանակաշրջան լինի։

«Ես կարծում եմ՝ 2020 թվականը բավական լավ ենք սկսել, և այն նորացված հայեցակարգը, որը մենք առաջարկեցինք ՀՀ քաղաքացիներին և ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, ըստ էության արդարացրեց իրեն։ Եվ ամանորյա օրերին, ընդհուպ հիմա զբոսաշրջիկները տեսանելի են Երևանի փողոցներում ու Հայաստանի Հանրապետությունում։ Թվերն ամփոփված չեն, բայց առնվազն վիզուալ պատկերն այդպիսին է։ Եվ պետք է արձանագրել, որ դրանում ամենևին ոչ երկրորդական նշանակություն ունեցան այն որոշումները, որ մենք կայացրեցինք Հանրապետության հրապարակում՝ ամանորյա տոնակատարությունների հետ կապված։ Եվ ես կարծում եմ, որ նաև 2018-19 թվականի փորձը հաշվի առնելով և այն, որ մեզ համար, ըստ էության, ցայտնոտային ժամանակներն ավարտվել են, մյուս տարվա ամանորյա միջոցառումների պլանավորումը պետք է հենց այսօրվանից սկսել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս կարգի ներդրումներն իրենց տնտեսապես արդարացնելու են։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նախատեսվում է, որ 2020 թվականը զբոսաշրջային առումով ավելի լավ տարի է լինելու։ Դրա համար կան ազդակներ։ Շուտով կսկսվեն բյուջետային ավիաընկերությունների չվերթները ՀՀ-ում, հաջորդ շաբաթ արդեն բյուջետային ավիաընկերությունն առաջին չվերթը կիրականացնի։ Եվ այդ պրոցեսը շարունակական է։ «Այս ամեն ինչը շատ լավ է, բայց ես ուզում եմ ընդգծել, որ այստեղ անելիքներ ունենք, մասնավորապես, մեր երկրում սպասարկման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ»,- ասաց վարչապետը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am