Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ անձնագրով առանց վիզայի կարելի է այցելել 62 երկիր. հրապարակվել է 2020-ի ինդեքսը

 ՀՀ անձնագրով առանց վիզայի կարելի է այցելել 62 երկիր. հրապարակվել է 2020-ի 
ինդեքսը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2020 թվականին Henley & Partners ընկերության անձնագրերի ինդեքսում զբաղեցրել է 81-րդ տեղը, Հայաստանի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 62 երկիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ընկերության կայքում:

Առաջին տեղում է Ճապոնիան, որի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 191 երկիր, երկրորդ տեղում Սինգապուրն է՝ առանց վիզայի 190 երկիր մուտքի հնարավորությամբ: Երրորդ տեղում են Հարավային Կորեան և Գերմանիան, որոնց քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 189 երկիր:

Հայաստանի հարևան Վրաստանը ինդեքսում 53-րդն է՝ աշխարհի 116 երկիր առանց վիզայի մուտքի հնարավորությամբ:

Հայաստանը 2019 թվականի երրորդ եռամսյակում Henley & Partners ընկերության անձնագրերի ինդեքսում զբաղեցնում էր 84-րդ տեղը՝ առանց վիզայի 60 երկիր այցելելու հնարավորությամբ:

Ինդեքսը կազմվում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի տվյալների բացառիկ բազայի վրա:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]